ԴՊՐՈՑԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Լեհական օգնության» զարգացման ծրագիրը դպրոցում

Հանդիպումն իրականացվել է դեսպանության ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտայի նախաձեռնությամբ, ով հանդես է եկել ողջույնի խոսքով: «Լեհական օգնություն» զարգացման ծրագրի գաղափարը և Հայաստանի տարածքում իրականացված աշխատանքերը ներկայացրեց հյուրերին ծրագրի ղեկավար, վարչական հարցերով երկրորդ քարտուղար Աննա Ալաբան: Հանդիպումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ ԱԳՆ Եվրոպական վարչության ղեկավար Գագիկ Ղալաչյանը:

«Լեհական օգնություն» զարգացման ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրներում սոցիալական և տնտեսական վիճակի կայուն զարգացմանը: Արդեն տասը տարի է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը քայլեր է ձեռնարկում` նպատակաուղղված Հայաստանի մարզերի զարգացմանը»,- ընդգծել է «Լեհական օգնության» ծրագրի ղեկավար, վարչական հարցերով երկրորդ քարտուղար Աննա Ալաբան:

 

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում` 2017 թ-ին Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն աջակցություն է հասցրել երեք մարզերում` Լոռիում, Սյունիքում և Երևանում:

Հանդիպման ընթացքում ծրագրի շահառու, Սյունիքի մարզի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանն իր և տեղական իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց դպրոցում զարգացման ծրագրեր իրականացնելու համար, ինչպես նաև շեշտեց ապագայում համագործակցության շարունակականության կարևորությունը:

«Շնորհիվ դեսպանատան կողմից ցուցաբերված օժանդակության`ստեղծել ենք  աշխատանքի և ուսման համար արժանապատիվ պայմաններ: Ամեն օր, մտնելով վերանորոգված ճաշարանը, տեսնում եմ երեխաների ժպիտը», — ուրախությամբ նշել է  տնօրենը:

OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA
OLYMPUS DIGITAL CAMERA