Մայրենի լեզվի տոն

Կայացավ ասմունքի դպրոցական մրցույթ-փառատոն՝ նվիրված <<Մայրենի լեզվի օր>> տոնին:Աշակերտները ներկայացրին բանաստեղծություններ և լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով:Արտասանությանը զուգահեռ սովորողները ներկայացան նաև երաժշտական և պարային համարներով: Վերջում սովորողները ծրագրային գեղարվեստական գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին:

12-րդ դասարանում(Հ.լեզվի և գրակ. ուսուցչուհի՝ Ա.Գալստյան) կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ «Սահյանի քնարերգությունը» թեմայով:Սովորողները ընտրել և բեմադրել էին Սահյանի՝ կյանքը, գյուղաշխարհը, մարդու ներաշխարհը բացահայտող ստեղծագործությունները:Դաս-միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին նաև պարային համարներ «Մայրս» և «Նաիրյան դալար բարդի» ստեղծագործությունների երաժշտությունների ներքո:Միջոցառումն ավարտվեց «Կգամ» բանաստեղծության արտասանությամբ(Ասմունքի հանրապետական մրցույթի մրցանակակիր՝ Լ.Մարության),որը նվիրվեց Ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:


 

Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Ամանորին նվիրված ամենամյա միջոցառումը, որն անցավ մեծ խանդավառությամբ: Այդպես կարողանում են ուրախանալ միայն արարող հոգիները և նրանք, ովքեր համառությամբ հետևում են իրենց երազանքին՝ գիտակցելով դրա իրականացման ողջ կարևորությունը. և ինչ լավ է, որ հոգսաշատ այս ժամանակաշրջանում մարդիկ կարողանում են այդպես ուրախանալ այնտեղ, ուր նվիրումն ու հավատամքը վաղուց դարձել են կենսակերպ և հոգեբանություն:
…Թող գալիք Նոր տարին խաղաղությամբ լցնի մեր սրտերը, թող Սուրբ ծննդյան իրական խորհուրդը սիրով ու հավատով լցնի մեր հոգիները և ուղեկցի մեզ ողջ տարվա ընթացքում:
Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունունդ…..

ՔԻՄԻԱՆ և ԱՊԱՀՈՎ ՀԱՄՑԱՆՑԸ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ 9_ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
Սոնա Դիլանչյան, Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց
Դասի կարգախոսն է` Համացանցը 21-րդ դարում անհրաժեշտ է այնպես, ինչպես թթվածինը մարդու համար:
Դասի թեման` Թթվածին:
Դասի նպատակը` Ուսուցանել Թթվածին թեման` կապ ստեղծելով Ապահով Համացանցի հետ: Զարգացնել տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, համեմատելու և անալիզի ենթարկելու կարողությունը: Դաստիարակել Ապահով Համացանցի և քիմիայի գիտելիքների անվտանգ կիրառությունը:
Դասի մեթոդը`ԳՈՒՍ /գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի/:
Դասի խնդիրները` ակտիվացնելով աշակերտներին ամփոփել Թթվածին թեման`կապ ստեղծելով Համացանցի հետ: Զուգահեռներ անցկացնել քիմիայի և ապահով համացանցի միջև /պրեզենտացիայի ներկայացում/: Կատարել եզրահանգումներ:
Սարքավորումներ` պրոյեկտրոր, համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, լաբորատոր սարքավորումներ և նյութեր
Դասի ընթացքը`
I-փուլ – Նախապատրաստական փուլ: Դասի նպատակի ներկայացում:
II-փուլ-Ակտիվացնելով աշակերտներին հարցում կատարել թթվածնի, նրա ալոտրոպ ձևափոխության` օզոնի, թթվածնի ստացման, ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Քննարկել թթվանի և օզոնի կիրառությունը
III-փուլ-/դիտել տեսանյութ էկրանի վրա թթվածնի մասին/, աշակերտներից ոմանք ներկայացնում են տեսանյութը:
• Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պահպանության միջազգային օրն է:
• Փետրվարի 11-ը Ապահով Համացանցի միջազգային օրն է:
• Թթվածինը մթնոլորտի բաղադրիչ տարրերից է և շրջապատում է ողջ աշխարհը:
• Համացանցը մեծ դեր ունի մեր կյանքում, քանի որ այն պատել է վիրտուալ աշխարհը:
• Օզոնային շերտը գտնվում է երկրագնդի մակերևույթից 10-16 կմ բարձրության վրա:
• Օզոնային անցքերի միջոցով Արեգակի վրա տեղի ունեցող պայթյունների ուլտրամանուշակագույն ճառագայթները անարգել ներթափանցում են Երկիր, առաջ բերելով բազմաթիվ հիվանդություններ կամ վատթարացնելով հիվանդներին:
• Թթվածինը օքսիդացնում է մետաղները . 2Zn + O2 = 2ZnO , 2Mg + O2 = 2MgO • Համացանցից ոչ ճիշտ օգտվելը օքսիդացնում է մարդկանց ուղեղները:
• Թթվածնի ստացման եղանակներից կիրառվում է օքսիդների, աղերի քայքայման եղանակները.
1. 2HgO=2Hg + O2
2. 2H2O2= 2H2O + O2
3. 2KClO3= 2KCl + 3O2
• Այս ռեակցիայի իրագործումից անջատվում է թունավոր նյութ, նույնպես մարդիկ ենթարկվում են ճառագայթման. 2KMnO4 =K2MnO4 + MnO2 + O2
Քիմիական փորձ. Աշակերտների օգնությամբ ցուցադրել փորձը և կատարել եզրահանգումներ
• Օդը, որը պարունակում է թթվածին, անհրաժեշտ պայման է համակարգչի աշխատանքի համար:
• Առանց թթվածնի չեն կարող ապրել կենդանի օրգանիզմները:
• 21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց համացանցի:
• Ինչպես սոց. կայքերն են գրավում մարդկանց, այնպես էլ թթվածնի մասին ավելին բացահայտելը:
IV–փուլ — Պրեզենտացիայի ներկայացում
V–փուլ- դասի ամփոփում ֆրոնտալ հարցերի միջոցով
VI–փուլ- վերջին սլայդի վերաբերյալ կատարել եզրահանգումներ
VII – փուլ- ուսուցչի կողմից նախապես պատրաստված հարցերին պատասխանել ;